Переход на главную страницу

Diana Harutyunyan - Nazani (Cover)

Скачать трек
Текст песни

Դուն էն հուրին իս, վուր գեմի կու զավթե,

Չունքի ինձ զավթեցիր խափով, նազանի.

Արիվիլք, արիվմուտ, հարավ ու հյուսիս

Չը կա քիզի նըման` չափով, նազանի:

Շատ մարթ քու էշխեմեն կու դառնա յիզիդ.

Արի մե ռահմ արա, լա'վ կացի միզիդ.

Գուզիմ թե համաշա դամ անիմ քիզիդ`

Սանթուրով, քամանչով, դափով, նազանի:

Դարդիրըս շատացավ` ասիլ իմ ուզում.

Աչկեմես արտասունք հուսիլ իմ ուզում.

Համաշա, յա'ր, քիզիդ խոսիլ իմ ուզում.

Սիրտըս չէ կըշտանում գափով, նազանի:

Հայալու իս` ադաբ ունիս, ար ունիս.

Ձիռիտ դաստա կապած սուսանբար ունիս.

Տուր ինձի սըպանե` իխտիար ունիս.

Հենչաք ըլի` կենաս բափով, նազանի:

Սայաթ-Նովեն ասաց` արզ անիմ Խանին.

Ղաբուլ ունիմ` քու խաթրու ինձ սըպանին.

Հենչաք ըլի, յա'ր, գաս իմ գերեզմանին,-

Ածիս խողըն վըրես ափով, նազանի:

https://lyricstranslate.com

Похожие треки